Արթուր Գևորգյանն ավելացնել է իր անշարժ գույքի թիվը, թարմացնել ավտոմեքենաները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային Ժողովի պատգամավոր Արթուր Գևորգյանը, անցած 5 տարիների ընթացքում կարողացել է ավելացնել իրեն պատկանող անշարժ գույքի թիվը և թարմացնել ավտոմեքենաները: Այդ մասին տեղեկանում ենք՝ համեմատելով Գևորգյանի 2012 և 2017 թթ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրերը:

Մասնավորապես, սրանից 5 տարի առաջ Գևորգյանը հայտարարագրել էր առանձնատուն, ավտոտնակ, հողամաս և հողին ամրակայված այլ անշարժ գույք, շարժականից էլ՝ «BMW X5 4.8 I» և «GAZ 24» մակնիշի ավտոմեքենաներ: Արդեն այս տարի Գևորգյանը նշել էր, որ իր սեփականությունն են համարվում առանձնատուն, հողամաս և հողին ամրակայված 4 անշարժ գույք: Ավտոմեքենաններն էլ «MERCEDES–BENZ G 63 AMG» և «JEEP WRANGLER 4.0» մակնիշի են:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 26 միլիոն դրամ, 680 հազար ԱՄՆ դոլար և 157 հազար եվրո, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 974 հազար դրամ և ստացվել են աշխատավարձից»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս