Բաժիններ՝

Մեկ միլիոն ֆունտ շահած բրիտանուհին շարունակում է ցածր աշխատավարձով գանձապահ աշխատել

Մեծ Բրիտանայի Ուեսթ Միդլենդսի կոմսության Վուլվերհեմփթոն քաղաքի բնակչուհին, որը Euromillions վիճակախաղով մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ է շահել, որոշել է գանձապահ մնալ սուպերմարկետում: Այս մասին հայտնել է Daily Mirror-ը:

Շահումն ստանալուց հետո 50-ամյա Ամանդա Լյուիսը մուծել է հիփոթեքը, ավտոմոբիլներ գնել երկու չափահաս երեխաների համար, նոր տուն՝ իր եւ ամուսնու համար, ինչպես նաեւ ձեռք է բերել անշարժ գույք, որը կարելի է վարձակալության տալ:

Լյուիսը չի ազատվել սուպերմարկետից, որտեղ աշխատել է 15 տարի, եւ մնացել է գանձապահ: Նա վաստակում է ժամում 9 ֆունտ ստեռլինգ, ինչն ընդամենը 1,5 ֆունտով է ավելի նվազագույն աշխատավարձից, որը թույլատրված է բրիտանական օրենքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս