Maserati-ն 460-ձիաուժանոց GranTurismo է ցուցադրել
Maserati մակնիշը Նյու Յորքում ներկայացրել է GranTurismo-ի 2018 թվականի նոր մոդելը: Այս մասին հայտնել է Carscoops-ը։
Ավտոմոբիլը մատչելի կլինի երկու տարբերակով՝ Sport եւ MC: Երկու մոդելներն էլ ստացել են ջերմափոխանակչի փոփոխված վանդակներ, մեծացված օդառիչներ, ինչպես նաեւ վերափոխված հետին թափարգել:
GranTurismo-ն հանդերձված է V8 4,7-լիտրանոց շարժիչով, որը կարող է զարգացնել մինչեւ 460 ձիաուժ հզորություն: Ժամում մինչեւ 100 կիլոմետր արագության ավտոմեքենան հասնում է 4,8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է ժամում 301 կիլոմետր:
Ավտոմեքենաները սարքավորված են Harman Kardon աուդիոհամակարգով եւ տեղեկատվական-ժամանցային համակարգով՝ Android Auto-ի եւ Apple CarPlay-ի օժանդակությամբ: Մոդելների գներն առայժմ չեն հայտնում: