Բաժիններ՝

Ռոբոտատեխնիկայի համաշխարհային շուկան կանխատեսումներից ավելի արագ է աճում. BCG

Ռոբոտատեխնիկայի համաշխարհային շուկայի ծավալը 2025 թվականին կարող է կազմել 87 մլրդ դոլար 2010 թվականի 15,1 մլրդ դոլարի դիմաց: Այս կանխատեսումն արել է Boston Consulting Group-ը (BCG):

2014 թվականին BCG-ն 2025 թվականի այդ շուկայի ծավալի աճը կանխատեսում էր մինչեւ 67 մլրդ դոլար, սակայն բարձրացրել է այդ կանխատեսումն առավելապես սպառողական պահանջարկի սրընթաց աճի պատճառով:

«2014 թվականի նախորդ հաշվարկային ցուցանիշը՝ 67 մլրդ դոլար, վերանայվել է եւ զգալիորեն ավելացվել գլխավորապես սպառողական պահանջարկի արագ աճի պատճառով: BCG-ն սպառողական սեկտորում իր կանխատեսումը բարելավել Է 14 մլր դոլարով՝ մինչեւ 23 մլրդ դոլար, այսինքն՝ նախորդ գնահատման համեմատությամբ 156 տոկոսով»,-ասված է BCG-ի հաղորդագրության մեջ:

2010 թվականին սպառողական հատվածում ծավալը կազմել է 1 մլրդ դոլար: BCG-ի գործընկեր Վլադ Լուկիչի խոսքով, որը բերված է հաղորդագրության մեջ, 2025 թվականին սպառողական սեկտորում աճի հիմնական մասը բաժին կընկնի այնպիսի ոլորտների, ինչպիսիք են՝ ինքնակառավարվող ավտոմեքենաները եւ կենցաղային տեխնիկան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս