Կատարն ԱՄՆ-ից 12 մլրդ դոլարի F-15 կործանիչներ է գնել
Կատարն ԱՄՆ-ի հետ ստորագրել է մերձավորարեւելյան երկրին 12 միլիարդ դոլարի F-15 կործանիչների մատակարարման պարտավորագիր: Հունիսի 15-ին այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Էմիրության պաշտպանության նախարարությունը։նքներ է առաջադրել ահաբեկչությանն աջակցելու համար:
Գործակալության պնդմամբ, Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը եւ Կատարի ներկայացուցիչները հանդիպել են 36 կործանիչների գնման պայմանագրի ստորագրման համար:
Հունիսի 9-ին Թրամփը Դոհային մեղադրել է ահաբեկչության աջակցման մեջ՝ հայտարարելով, թե Կատարը պատմականորեն զինյալների հովանավորն է եղել «շատ բարձր մակարդակով»: ԱՄՆ-ի նախագահը մերձավորարեւելյան պետությունից պահանջել է «վերջ դնել դրան»: