Ավտոմոբիլները «կսովորեն» կանխատեսել վարորդների սրտային նոպաները
Toyota ավտոմոբիլային կորպորացիան դիմել է ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի գիտնականներին՝ վարորդների սրտային նոպաների կանխման համար ծրագիր մշակելու խնդրանքով: Այդ մասին հայտնել է Science Daily-ն: Ծրագիրը կինտեգրեն ավտոմոբիլում: Այն կվերլուծի վարորդի սրտի ռիթմերը, եւ կնախազգուշացնի հնարավոր սպառնալիքի մասին: Նախագծի առաջին արդյունքներն, ինչպես սպասվում է, կներկայացնեն 2020 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: