4 սմուզի, որոնք կօգնեն կրճատել որովայնի շրջագիծը՝ առանց սովամահ լինելու
Որովայնի շրջագիծը կրճատել ցանկանում են բոլորը, ինչը բավական բարդ և մեծ ջանքեր պահանջող աշխատանք է։ Steptohealth.ru-ն ներկայացրել է 4 բաղադրատոմս, որոնք կօգնեն ձեզ ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ առանց սովամահ լինելու։
Խնձոր, պերուական խաշխաշ, կոկոսի յուղ։ Այս սմուզին նախաճաշի իդեալական տարբերակ է։ Խնձորը մեծ քանակով մանրաթելեր է պարունակում, ինչի արդյունքում օգնում է ազատվել ճարպերից, որոնք հաճախ կուտակվում են որովայնի հատվածում։ Խաշխաշն օրգանիզմին էներգիա է հաղորդում, օգնում կարգավորել հորմոնալ հավասարակշռությունը։ Կոկոսի յուղը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, այդ թվում՝ ակտիվացնում է նյութափոխանակությունը, ինչի արդյունքում օրգանիզմն այրում է ավելորդ կալորիաներն ու ճարպերը։
Տանձ, իմբիր, գարեջրի խմորիչ։ Տանձը բազմաթիվ հանքանյութերն է պարունակում, օգնում պայքարել օրգանիզմում հեղուկի կուտակման դեմ։ Իմբիրը ևս կօգնի այդ հարցում, ինչպես նաև կնպաստի նյութափոխանակության արագացմանը։ Գարեջրի խմորիչի օգնությամբ կարող եք կարգավորել նյարդային համակարգը, պայքարել անհանգստության դեմ։
Անանաս, ավոկադո, չիայի սերմեր։ Այս սմուզին բավական սննդարար է և հագեցնող։ Անանասն օգնում է լավացնել նյութափոխանակությունը, ազատվել որովայնի փքվածությունից ու ծանրության զգացումից։ Ավոկադոն հավատարիմ ընկեր է քաշի նվազեցման գործում, քանի որ այն բազմաթիվ օգտակար ճարպեր է պարունակում, նպաստում է ճարպերի այրմանը, հատկապես՝ որովայնի հատվածում։ Չիայի սերմերը կօգնեն պայքարել աղիների հետ կապված խնդիրների և փորկապության դեմ։
Վարսակի փաթիլներ, դարչին և կակաո։ Այս սմուզին ևս բավական սննդարար է։ Այն հրաշալի տարբերակ է բոլոր նրանց համար, ովքեր ֆիզիկապես ակտիվ են։ Վարսակի փաթիլները հաճախ են խորհուրդ տրվում բոլոր նրանց, ովքեր պայքարում են ավելորդ կիլոգրամների դեմ։ Դարչինն օգնում է այրել կալորիաները, կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Կակաոն էներգիա է հաղորդում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը