«Էլ չեմ դիմանում». ինքնասպանություն գործած ենթասպային կախված գտել է եղբայրը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 1-ի կեսօրին Խա­ղաղապահ զորքերի մայ­րաքաղաքային գնդի տա­րածքում ինքնասպանու­թյան գործած 36-ամյա ենթասպա Մելիք Խաչատր­յանը, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, մի քանի հազար դոլարի պարտք է ունեցել:

Պահեստապետն ինքնասպանությունից առաջ մի քանի էջից բաղկացած ծավալուն նամակ է գրել, հա­րազատներին տեղեկացնելով, որ վարկ է ունեցել, բացի դա, մի քանի ֆիզիկական անձանց՝ մի քանի հազար դոլարի պարտք, որ չի կարողացել մարել: «Ես չեմ կարողանում պարտքը փակել, չեմ դիմանում»,- գրել է Մելիք Խաչատրյանը: Վերջինս պահեստում որևէ պակասորդ չի ունեցել: Նա մի քանի օր նախապատրաստել է իր ինքնասպանությունը: Մեզ հայտնի դարձավ, որ նրան կախված գտել է եղբայրը, որը նույն զորքերում է ծառայում:

Մելիք Խաչատրյանն ամուսնացած էր, որդին 10 տարեկան է։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս