Սերժ Սարգսյանը նոր նշանակումներ է կատարել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Վլադիմիր Օհանյանը և Դավիթ Ամալյանը նշանակվել են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ։
«Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը` ո ր ո շ ո ւ մ ե մ.
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ նշանակել`
Վլադիմիր ՕՀԱՆՅԱՆԻՆ՝ լիազորությունների ժամկետը՝ վեց տարի,
Դավիթ ԱՄԱԼՅԱՆԻՆ՝ լիազորությունների ժամկետը՝ վեց տարի»,- ասվում է նախագահի հրամանագրում: