Բաժիններ՝

Անշարժ գույքի գների տատանումները նշանակալի չեն եղել ֆինանսական համակարգի կայունության համար. ԿԲ

2015 թ. համեմատ 2016 թ. անշարժ գույքի շուկայում ցածր ակտիվության մակարդակի պայմաններում 19.4%-ով նվազել են շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր ծավալները: Ընդ որում՝ նվազել են ինչպես կազմակերպությունների, այնպես էլ բնակչության միջոցներով ֆինանսավորվող բնակելի շենքերի գործարկման ծավալները՝ համապատասխանաբար 5.3% և 27.2%-ով: Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի՝ ֆինանսական կայունության 2016թ. տարեկան հաշվետվության մեջ։

Բնակչության միջոցներով ֆինանսավորվող բնակելի շենքերի գործարկման ծավալների առավել արագ տեմպով նվազման հետևանքով նվազել է դրանց մասնաբաժինը գործարկված բնակելի շենքերի ընդհանուր ծավալում և կազմել 58.0% (2015 թ.՝ 64.2%):

Շենքերի շինարարությամբ զբաղվող կազմակերպությունների մեծ մասի համար անշարժ գույքի շինարարությանը խոչընդոտող հիմնական գործոնը շարունակում է մնալ պահանջարկի նվազումը:

Այսպիսով, ըստ ԿԲ-ի, անշարժ գույքի շուկայի ակտիվության ցածր մակարդակը սահմանափակել է ֆինանսական հաստատությունների` անշարժ գույք հանդիսացող գրավի առարկայի իրացման հնարավորությունները, այնուամենայնիվ, անշարժ գույքի գների տատանումները նշանակալի չեն եղել ֆինանսական համակարգի կայունության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս