Բաժիններ՝

Որքան է Հայաստանի գրադարանային հավաքածուն և քանի մարդ է այցելել գրադարաններ

Հանրապետությունում 2016 թվականին ըստ 798 գրադարանից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, գրադարանային հավաքածուն (ֆոնդը) կազմել է 18.9 մլն օրինակ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2016թ. հանրապետությունում գործել է 3 հանրապետական և 795 հանրային գրադարան: Հանրային գրադարաններից 10-ը մարզային կենտրոնական են, 4 9-ը` տարածքային կենտրոնական, 83-ը` քաղաքային, 627-ը` գյուղական և 26-ը` մանկական:

2016 թվականին գրադարանների ընթերցողների թվաքանակը կազմել է 512 հազար 372: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2016 թվականին գրադարան այցելողների թվում առավել ակտիվություն նկատվել է 15 և ցածր տարիքի ընթերցողների մոտ, որոնց թիվը կազմել է 163 902, 16-18 տարեկանների թիվը` 85 հազար 61, 19-25 տարեկաններ` 109 84, 26-40 տարեկաններ` 63 578, 41-55 տարեկաններ` 42 260, 56-63 տարեկաններ`26 689, իսկ 64 և բարձր տարիքի ընթերցողների թիվը կազմել է 21 798: Գրադարան այցելած ընթերցասերներից 351 652-ը եղել են կանայք:

Ընդհանուր այցելուների թվում 87 913-ն ունեցել են բարձրագույն կրթություն, 61 521-ը` թերի բարձրագույն, 63 764-ը` միջին բարձրագույն, իսկ 97 955-ը` միջնակարգ:

Կարդացեք նաև

2016 թվականին գրադարաններում աշխատում էին 2 288 մարդ, նրանցից 2 175-ը կանայք:

Ընդհանուր առմամբ` հաճախումների քանակը կազմել է 4 մլն 772,1 հազար:

2016թ. հանրապետությունում գործել է 3 գիտական մասնագիտացված գրադարան: Գրադարանների գրադարանային հավաքածուն (ֆոնդը) կազմել է 22 մլն 810.6 հազար օրինակ, ընթերցողների թվաքանակը՝ 27 898 մարդ, հաճախումների քանակը՝ 264.5 հազար, գրադարանային աշխատողների թվաքանակը՝ 141 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս