Հանրահայտ ջազ երաժիշտը Հայաստան կգա
Իսրայելցի ջազկոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենն իր եռյակի հետ առաջին անգամ համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանում:
Համերգը տեղի կունենա մայիսի 31-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Ելույթ կունենան երաժիշտներ Իտամար Դոարինը (հարվածային գործիքներ) և Օմրի Մոռը (դաշնամուր): Համերգն իրականանում է Prime Productionի և Արդշինբանկի նախաձեռնությամբ: Աջակիցներն են Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսությունը, Ջազի հայկական ասոցիացիան և «Մուրան» ընկերությունը: Ավիշայ Քոենը ծնվել է 1970 թվականին Երուսաղեմում:
Վաղ տարիքից դաշնամուր է նվագել: Երբ երաժիշտը 14 տարեկան էր, ծնողները տեղափոխվում են ՍենտԼուիս, որտեղ նա սիրահարվում է ջազին: Իսրայելական բանակում ծառայելուց հետո Քոենը որոշում է կոնտրաբաս նվագել սովորել: 1992-ին տեղափոխվում է Նյու Յորք:
Սկզբնական շրջանում աշխատում է բանվոր շինարարական հրապարակում, սակայն կամացկամաց փառք է ձեռք բերում երաժշտարվեստում: Համագործակցել է դաշնակահար Դանիլո Պերեսի, Գրեմմիի դափնեկիր Չիկ Կորիայի հետ: 2003 թվականից զբաղվել է սոլո կարիերայով: «Բեմն այն վայրն է, որտեղ Քոենն իրեն տանն է զգում»,- երաժշտի մասին ասում են քննադատները, ովքեր շատ բարձր են գնահատում Քոենի և նրա տրիոյի ելույթները: