Բաժիններ՝

Ջենիֆեր Լոուրենսը և դեղձանիկը նկարահանվել են Dior-­ի հոլովակում

Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը մասնակցել է Dior ֆրանսիական նորաձեւության տան գովազդային արշավին: Նրա մասնակցությամբ կարճամետրաժ տեսահոլովակը հրապարակված է YouTube-­ում: Կադրում Ջենիֆերն է, դեղձանիկը եւ ծաղկամանը: Տեսանյութը ստեղծվէ սեւ­սպիտակ գույներով, կադրի հետեւում հատվածներ են հնչում դերասանուհու հարցազրույցներից։

Լոուրենսը առավել հայտնի է «Քաղցած քաղեր» եւ «Իքս մարդիկ» ֆրանշիզաներում խաղացած դերերով: Նա «Օսկար» մարցանակի է արժանացել «Իմ ընկերը խենթ է» ֆիլմի համար եւ պարգեւի անվանակարգվել «Խարդախություն ամերիկյան ձեւով» եւ «Ձմեռվա ոսկոր» կինոնկարներում կատարած աշխատանքի համար:

Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստ, կոշիկ եւ պարֆյումերիա, այլեւ դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաեւ մաշկի խնամքի միջոցներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր:

Dior­-ն արդեն հայտնի դերասանների է ներգրավել իր գովազդային արշավներին: Օրինակ, Dior Homme Sport գովազդի համար հրավիրել են Ջուդ Լոուին, իսկ Sauvage բույրը ներկայացրել է Ջոնի Դեփը: Նոյեմբերին Rose des vents հավաքածուի դեմքը դարձել է բրիտանացի դերասան Էմիլիա Քլարկը, ով հայտնի է «Գահերի խաղը» սերիալից, որում նա խաղացել է Դեյեներիս Տարգարիենի դերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս