Վթար Լանջիկ գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Մայիսի 17-ին, ժամը 02:24-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-1 ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է բետոնյա արգելապատնեշին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի 85-րդ կմ-ին «ՎԱԶ-21010» մակնիշի 23 ՏՍ 087 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1994 թ. ծնված Հ. Պ.) բախվել է բետոնյա արգելապատնեշին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդը, ուղևորներ՝ 1996 թ. ծնված Ս. Գ.-ը, 1999 թ. ծնված Դ. Ա.-ը, ովքեր հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031