Բաժիններ՝

Վենետիկը սահմանափակում է քաղաք այցելող զբոսաշրջիկների թիվը

Վենետիկի քաղաքային իշխանությունները որոշում են ընդունել հատուկ սարքեր տեղադրել մեծաթիվ զբոսաշրջիկներին հաշվելու համար, որոնք ամեն օր ժամանում են քաղաք, որը Վենետիկյան ծովալճակի հետ միասին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ­-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։

Համապատասխան որոշումն ապրիլի 27-­ի երեկոյան ընդունել է Վենետիկի ջունտան (վարչական գործադիր մարմինը): Եթե տվյալ որոշումը հավանության արժանանա Իտալիայի կառավարության եւ ՅՈՒՆԵՍԿՕ­-ի կողմից, ապա արդեն մոտ ժամանակներս մի շարք ռազմավարական կետերում, որոնցով քաղաք են մտնում զբոսաշրջիկները, կհայտնվեն ավտոմատ հաշվիչներ: Խոսքն այն մասին է, որ այդ կերպ ստացված տվյալների հիման վրա սահմանափակվի հին քաղաք ժամանողների թվաքանակը:

«Մենք կարողացանք մշակել մի ամբողջ շարք միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են զբոսաշրջիկների հոսքերի կարգավորմանը»,­-լրագրողներին ասել է Վենետիկի քաղաքագլուխ Լուիջի Բրունյարոն:

Բացի այդ, նա խոստացել է միջազգային տեղեկատվական արշավ սկսել՝ նպատակ ունենալով բազմաթիվ զբոսաշրջիկներին պարզաբանել այն իրադրության առանձնահատկությունը, որը վերջին ժամանակներս ստեղծվել է քաղաքում, որն այլեւս չի դիմանում այցելուների հսկայական հոսքին:

Անցյալ տարվա մարտին Զատկի տոներին միաժամանակ Վենետիկ էր ժամանել 300 հազար մարդ, ինչը քաղաքի բնակչության թվականակից (270 հազարից պակաս) ավելի է:

Քաղաքային իշխանությունների ռազմավարության շրջանակներում, մասնավորապես, վաղօրոք կհրապարակվեն կոնկրետ այն ամսաթվերը, երբ քաղաքում առավելագույն թվով եկվորներ են սպասվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս