Բաժիններ՝

Լեհաստանը վրդովված է Վարշավայի դեմ պատժամիջողների մասին Մակրոնի հայտարարությունից

Լեհաստանի կառավարությունը քննադատել է «Հառաջ» շարժումից Ֆրանսիայի նախագահի թեկնածու, երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի հայտարարությունները հանրապետության մասին, որն ընտրողներին խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում հասնել այն բանին, որ Եվրամիությունը տնտեսական պատժամիջոցներ սահմանի Լեհաստանի դեմ։

«Մենք համաձայն չենք, որ Լեհաստանն այդ կերպ օգտագործվի ընտրարշավում»,­-նշել է կառավարության մամուլի քարտուղար Ռաֆալ Բոխենեկը: «Այդ խոսքերը ցույց են տալիս, որ ԵՄ-­ում տակավին կենդանի են հովանավորական միտումները, որոնք բացասաբար են ազդում ազատ շուկայի զարգացման վրա եւ հակասում են ԵՄ­-ի արժեքներին»,­-նշել է նա:

Ապրիլի 27-­ին ֆրանսիական La Voix du Nord տարածաշրջանային թերթի ինտերնետ­կայքում հրապարակված հարցազրույցում Մակրոնը պատասխանել է Ամիեն քաղաքում Միացյալ Նահանգների Whirpool ընկերության խոշոր գործարանի առաջիկա փակման վերաբերյալ հարցին, որի գործունեությունը կփոխադրվի Լեհաստան, որտեղ ավելի ցածր է աշխատավարձերի եւ հարկերի մակարդակը: Ապրիլի 26-­ին թեկնածուն այցելել է այդ ձեռնարկություն եւ զրուցել բանվորների հետ:

«Ինչ վերաբերում է Whirpool ընկերության տվյալ թեմային, խոստանում եմ, որ իշխանության գլուխ անցնելուց հետո առաջին երեք ամսում ես պատժամիջոցների կհասնեմ Լեհաստանի դեմ: Ես ամենայն պատասխանատվությամբ եմ տալիս այս խոստումը»,­-ասել է թեկնածուն, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս