ԵԽԽՎ-ի բյուրոն անվստահություն հայտնեց նախագահ Պեդրո Ագրամունտին
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն քվեարկել է կազմակերպության գործող նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին, ինչի մասին ասված է կազմակերպության՝ ապրիլի 28-ին տարածված պաշտոնական հայտարարության մեջ:
«ԵԽԽՎ-ի բյուրոն Ստրասբուրգում ապրիլի 28-ին կայացած հանդիպմանը որոշում է ընդունել Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնել Վեհաժողովի նախագահի պաշտոնում»,-նշվում է փաստաթղթի տեքստում:
Ավելի վաղ Ստրասբուրգում Եվրախորհրդի կենտրոնակայանի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ ԵԽԽՎ-ի բյուրոն աշխատանք է սկսել Է Պեդրո Ագրամունտի նկատմամբ իմպիչմենտի ընթացակարգի վրա:
«Գործընթացն սկսված է: Մոտ ժամանակներս սպասվում է Ագրամունտի ելույթը»,-ասել է նա: ՏԱՍՍ-ի մեկ այլ զրուցակից նշել է, որ «որեւիցե եզրակացություն անելը վաղաժամ է, քանի որ Վեհաժողովի նստաշրջանը դեռեւս չի ավարտվել»: