 
                        Մարիա Շարապովան շարունակում է հաղթել որակազրկումից հետո
 
                                    Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան շարունակում է հաղթել որակազրկումից հետո: Գերմանական Շտուտգարդ քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում Շարապովան երկրորդ փուլոմ մրցում էր իր հայրենակից Եկատերինա Մակարովայի հետ: 1 ժամ 19 րոպե ձգված խաղում Շարապովան հաղթել է 7:5, 6:1 հաշվով:
Հաջորդ տուրում ռուս թենիսիստուհին կմրցի էստոնուհի Անետ Կոնտավեյի հետ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        