Բաժիններ՝

Ադվոկատը կարող է դառնալ Հոլանդիայի հավաքականը գլխավոր մարզիչը

Ինչպես հաղորդում է AD-ը, «Զենիթի» և Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը, ով տվյալ պահին գլխավորում է «Ֆեներբախչեն», կարող է դառնալ Հոլանդիայի հավաքականի նոր մարզիչը:

Ադվոկատի համաձայնագրի ժամկետը «Ֆեներբախչեի» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, սակայն Նիդեռլանդների Արքայական ֆուտբոլային միության ղեկավարությունն ուզում է, որպեսզի մասնագետը նախապատրաստի թիմն արդեն Մոնակոյի (31 մայիսի) և Կոտ-դ’Իվուարի (4 հունիսի) հետ ընկերական խաղերին, ինչպես նաև 2018թ. ԱԱ-ի Լյուքսեմբուրգի հետ ընտրական հանդիպմանը (9 հունիսի):

Հաղորդվում է նաև, որ Ադվոկատի նշանակման դեպքում նրա օգնականները կդառնան Ռուդ Գուլիտը և Ֆրեդ Գրիմը: Վերջինս Դանի Բլինդի հեռացումից հետո զբաղեցնում է ազգային թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս