Պորտֆել տվողն իրենք չեն, այդ հարցերը լուծում են այլ մարդիկ. ի՞նչ պորտֆելներ կստանա ՀՅԴ-ն. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանությունում ոմանք կարծում են, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիան պետք է լինի իր ձայներին ադեկվատ․ 1 պորտֆել՝ գործադիրում, 1` ԱԺ-ում` փոխնախագահի պորտֆելը, և մի քանի մարզպետ: «Պորտֆել տվողն իրենք չեն, որ մեզ բավարարեն կամ չբավարարեն. այդ հարցերը լուծում են բոլորովին այլ մարդիկ, բոլորովին այլ ձևաչափով։ Սպասեք՝ կհամոզվեք, որ ՀՀԿ-ՀՅԴ անժամկետ հուշագիրը գործում է և գործում է շատ ակտիվ»,- ասաց մեր ՀՅԴ-ական զրուցակիցը:
Ի դեպ, հարցականի տակ է նաև ՀՀԿ-ԲՀԿ-ի «կոալիցիան»՝ առանձին վերցրած սպորտի և երիտասարդության նախարարի` Հրաչյա Ռոստոմյանի մասով: Մեր տեղեկություններով՝ ոչ կառավարությունում են սիրահոժար Ռոստոմյանի հարցում, ոչ էլ Ծառուկյանն է առանձնապես ոգևորված։ «Բացի ծախսից, ուրիշ ի՞նչ հարց ենք դրանով լուծում»,- նեղ միջավայրում ասել է նա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։