Շարմազանովը շատ հավանական է համարում առաջիկայում ՀՀԿ-­ՀՅԴ կոալիցիոն համաձայնագրի ստորագրումը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը շարունակում են քննարկումները կոալիցիա կազմելու շուրջ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Շատ հավանական է, որ Հանրապետականը և Դաշնակցությունը ստորագրեն կոալիցիոն համաձայնագիրը, և մենք խորհրդարանում կունենանք երկու իշխանական կուսակցություն»,­- նշեց նա:

Շարմազանովը հավելեց, որ սրանք նախնական քննարկումների արդյունքներն են, որոնք դեռ շարունակվում են: «Մենք և Դաշնակցության մեր գործընկերները հակված ենք շարունակել համագործակցությունը»,-­ եզրափակեց ՀՀԿ խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930