Սերենա Ուիլյամսը հաստատել է լուրերը
Թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) վարկանիշի երկրորդ համարը՝ ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, հաստատել է իր հղիության մասին լուրերը: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով թենիսիստուհու ներկայացուցիչ Քելի Բուշ Նովակին:
Թենիսիստուհու մամուլի քարտուղարի խոսքով՝ ենթադրվում է, որ Ուիլյամսի առաջնեկը կծնվի 2017 թվականի աշնանը: Ավելի վաղ ամերիկյան TMZ պորտալը հայտնել էր, որ մարզուհին գտնվում է հղիության 20-րդ շաբաթվա մեջ:
2016 թվականի դեկտեմբերին մարզուհին հայտարարել էր գործարար Ալեքսիս Օհանյանի հետ նշանադրության մասին, որը Reddit նորությունների սոցիալական կայքի հիմնադիրներից եւ սեփականատերերից մեկն է: Այսպիսով, Ուիլյամսն ստիպված կլինի դադարեցնել պրոֆեսիոնալ կարիերան: Նա բաց կթողնի 2017 թվականի Մեծ սաղավարտի շարքի մնացած երեք մրցաշարերը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը, Ուիմբլդոնի մրցաշարը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի բաց առաջնությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: