![](/banners/BeFunky-design.jpg)
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքի Նոր տարին
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/882642.jpg)
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ: Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ:
Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Ապրելով կողք կողքի՝ մենք կուտակել ենք համագործակցության, եղբայրության և համատեղ պայքարի հարուստ փորձ: Ներկա սերունդների պարտականությունն է այդ հարստությունը խնամքով փոխանցել հաջորդ սերունդներին:
Մեր ցավն ու ուրախությունը ընդհանուր են: Եվ այսօր մեծ ոգևորությամբ մենք միանում ենք ձեր ուրախությանը: Թող այս Նոր տարին Հ այաստանի եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի:
Մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ և ամենայն բարիք:
Շնորհավոր Մալաքե Թաուս»: