Բաժիններ՝

Հայաստանում ավելացել է հիմնային մետաղների արտադրությունը

Հայաստանում 2017 թվականի հունվար-փետրվարին ավելացել են ալյումինե փայլաթիթեղի, պղնձի խտանյութի, ցինկի խտանյութի, մոլիբդենի խտանյութի, ֆերոմոլիբդենի և պողպատյա խողովակների արտադրությունները: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017 թվականի հունվար-փետրվարին պղնձի խտանյութի արտադրությունը կազմել է  63,6 հազար տոննա, իսկ 2016-ի հունվար-փետրվարին` 62 հազար տոննա: Այն ավելացել է 2,5 տոկոսով:

2,5 տոկոսով ավելացել է նաև ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը: 2017 թվականի հունվար-փետրվարին այն կազմել է 4 հազար 804 տոննա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 4 հազար 685 տոննա:

Ցինկի խտանյութի աճը կազմել է 13.5 տոկոս`հունվար-փետրվարին կազմելով 1 հազար 247 տոննա, իսկ նախորդ տարվա հունվար-փետրվարին` 1 հազար 99 տոննա:

Այս տարվա հունվար-փետրվարին մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալը կազմել է 1 հազար 804 տոննա, իսկ 2016-ի հունվար-փետրվարին` 1 հազար 612 տոննա: Աճը եղել է 11.9 տոկոս:

Ֆերոմոլիբդենի արտադրության աճը կազմել է 36.1 տոկոս: Այն հունվար-փետրվարին արտադրվել է 1 հազար 162 տոննայով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 854 տոննայով:

Շուրջ 2.3 անգամ ավելացել է պողպատյա խողովակների արտադրությունը` 2017-ի հունվար-փետրվարին կազմելով 1 հազար 149 տոննա, իսկ 2016-ի հունվար-փետրվարին` 496 տոննա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս