Բաժիններ՝

Մեդվեդևը 2016 թվականին վաստակել է 8.5 մլն ռուբլի

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը 2016թ. վաստակել է 8.587 մլն ռուբլի՝ 1 տարի առաջվա 8.767 մլն ռուբլու դիմաց (եկամուտը նվազել է 181 հազար ռուբլով կամ 2%-ով): Այս մասին է վկայում ՌԴ կառավարության կայքում հրապարակված եկամուտների մասին հայտարարագիրը:

Որպես սեփականություն՝ ՌԴ վարչապետը վարձակալական հիմունքներով 49 տարով հայտարարագրել է 4.7 հազար քմ մակերեսով հողատարածք:

Մեդվեդևի կինը՝ Սվետլանա Մեդվեդևան, սեփական եկամուտ 2016թ. չի գրանցել:

Բացի այդ՝ Դմիտրի Մեդվեդևը նախկինի պես ունի «ԳԱԶ-20» և «ԳԱԶ-21» ավտոմեքենաներ, իսկ նրա կնոջը պատկանում է Volkswagen Golf:
Ռուսաստանի վարչապետն ունի նաև 367.8 քմ մակերեսով բնակարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս