2010թ. Կրիշտիանու Ռոնալդուն կաշառք է տվել, որպեսզի խուսափի բռնաբարության մեղադրանքից
Խոշոր սկանդալ է հասունանում:
Ռոնալդուի մասնակցութամբ միջադեպը տեղի է ունեցել 2009 թվականի հունիսի 13-ին, Լաս Վեգասում, որտեղ նա հանգստանում էր եղբոր և քրոջ հետ: Ինչպես պնդում է Der Spiegel-ը՝ հղում կատարելով Football Leaks-ի աղբյուրին, Լաս Վեգասի հյուրանոցներից մեկում պորտուգալացին իբր բռնաբարել է մի աղջկա, որը դրանից հետո մտադրված է եղել դիմել դատարան:
Ռոնալդուի փաստաբանների և աղջկա միջև բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության են եկել և լռության համար տուժող կողմին վճարել են 375 հազար դոլար:
2005 թվականին Ռոնալդուն ձերբակալվել է խմբակային բռնաբարություն կատարելու կասկածանքով:
Պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդից» «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը