Կուլիսներում զբաղված են պաշտոնների «բաշխմամբ». ով ինչ է ստանալու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին կուլիսներում զբաղված են ԱԺ պաշտոնների՝ նախագահի, փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահների պորտֆելների «բաշխմամբ»։

ԱԺ փոխնախագահի 3 պորտֆելներից մեկը, բնականաբար, ՀՀԿ-ինն է. տրվում է էդուարդ Շարմազանովի անունը, մյուսը՝ ԲՀԿ-ինը՝ Իշխան Զաքարյան, որպես ընդդիմություն։

Եվ, որքան էլ տարօրինակ է, որպես բարի կամքի արտահայտություն, 3-րդ պորտֆելն ուզում են տալ կոալիցիոն գործընկեր Դաշնակցությանը, չնայած այս քվեների պարագայում ՀՀԿ-ն անգամ կոալիցիա կազմելու անհրաժեշտությունը չունի։

Քննարկվում են մի քանի թեկնածություններ՝ Արմենուհի Կյուրեղյանի (որպես գենդերի դրսեւորում), Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի անունները։ Այդ պարագայում կմնա բնապահպանության պորտֆելը ՀՅԴ-ին, թե ոչ՝ դեռ պարզ չէ, սակայն նեղ միջավայրում Արծվիկ Մինասյանն ասել է, որ ինքը մնում է նախարար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս