Բրեդ Փիթին կասկածում են Սիենա Միլլերի նկատմամբ ռոմանտիկ հետաքրքրության մեջ
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն սկսել է սիրատածել բրիտանաամերիկացի դերասանուհի Սիենա Միլլերին: Այդ մասին Page Six-ին հայտնել է մի աղբյուր:
Հրատարակության տվյալներով՝ 53-ամյա Փիթը 35-ամյա կնոջ հետ «խելահեղ սիրախաղ է սկսել» համատեղ ընթրիքի ընթացքում: Ականատեսները պատմել են, որ Փիթը եւ Միլլերը վայելում էին միմյանց ընկերակցությունը եւ զրուցում ողջ երեկոյի ընթացքում:
Նաեւ նշվում է, որ Սիենան դերերից մեկն է խաղացել դերասանին պատկանող Plan B կինոընկերության նոր ֆիլմում: «Լքված Z քաղաքը» կինոնկարի ամերիկյան պրեմիերան տեղի է ունեցել ապրիլին ավելի վաղ:
Փիթը եւ Ջոլին հարաբերություններ էին պահպանում 2005 թվականից եւ ամուսնացել են 2014 թվականին: Նրանք միասին դաստիարակել են երեք որդեգրված երեխաների, զույգն ունի նաեւ երեք կենսաբանական զավակներ: 2016 թվականի սեպտեմբերին Ջոլին ապահարզանի փաստաթղթեր է ներկայացրել դատարան: Այդ քայլը դերասանուհին բացատրել է անհաշտելի տարաձայնություններով եւ այն բանից դժգոհությամբ, թե ինչպես է ամուսինը կատարում իր հայրական պարտականությունները:
Սիենա Միլլերը հանդիպում էր բրիտանացի դերասան Ջուդ Լոուի հետ: Նա նաեւ ամուսնացած է եղել դերասան Թոմ Սթարիջի հետ: Զույգը բաժանվել է 2015 թվականին՝ չորս տարվա ամուսնությունից հետո: Միլլերը եւ Սթարիջը դաստիարակում են իրենց ընդհանուր դստերը: