Կենտրոնական զինհոսպիտալի պետն ազատվել է պաշտոնից. ինչ կապ ունի դա ընտրությունների հետ. armlur.am
ArmLur.am-ի տեղեկություններով` Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է Զինվորական կլինիկայի պետի պաշտոնից: Ըստ դեռևս չհաստատված տեղեկությունների` վերջինիս ազատումը պայմանավորված է եղել ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ:
Բանն այն է, որ նույն տեղեկությունների համաձայն` Արամ Ասատուրյանից պահանջվել է կոնկրետ թվով ձայն ապահովել, սակայն նրան չի հաջողվել: Թեպետ, Ասատուրյանը մինչև վերջին պահը վստահ է եղել, որ շեմն ապահովել է: Եվ, ըստ երևույթին, միայն հաշվարկից հետո է պարզվել իրական պատկերը:
ArmLur.am-ն այս առնչությամբ փորձել է մեկնաբանություն ստանալ Ասատուրյանից, սակայն ապարդյուն: Իսկ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ի պատասխան հարցի` ասել է, որ նման պաշտոնյաների մասին մամուլին մեկնաբանություններ չեն տրվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: