Բաժիններ՝

Սամվել Տեր-Սահակյանը դարձավ «Կարպոս Օփեն»-ի հաղթող

Ավարտվեց Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կազմակերպված «Կարպոս Օփեն» միջազգային մրցաշարը։ Վերջին՝ 9-րդ տուրում մեր 2 պատվիրակ Սամվել Տեր-Սահակյանն ու Մանուէլ Պետրոսյանը մրցում էին միմյանց դեմ։ Պայքարն ավարտվեց վերջինիս պարտությամբ։ Իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ տարավ Սերբիայի ներկայացուցչի նկատմամբ։

Արդյունքում՝ 9 հնարավորից 7․5 միավորով 4 մասնակից կիսեցին 1-4-րդ տեղերը, սակայն լրացուցիչ միավորներով ոսկե մեդալի արժանացավ մեր գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, ով մրցաշարի ողջ ընթացքում պահպանում էր առաջատարի դիրքերը։ Ռոբերտ Հովհաննիսյանը, ով ևս պայքարում էր մեդալի համար, վաստակեց 6․5 միավոր՝ զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը, իսկ Մանուէլ Պետրոսյանը նույնքան միավորով դարձավ 13-րդը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս