 
                        Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակը առաջիկա օրերին
 
                                    Հանրապետության տարածքում`
Ապրիլի 9-10-ը շրջանների զգալի մասում, ապրիլի 11-ին օրվա երկրորդ կեսին և 12-ի գիշերը հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 12-ի ցերեկը, ապրիլի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 9-10-ին, ապրիլի 11-ի գիշերը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, 12-13-ին նույնքան կբարձրանա:

Երևանում՝
Ապրիլի 9-10-ը սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        