Բաժիններ՝

Ստոկհոլմում ահաբեկչություն իրականացրած բեռնատարում պայթուցիկ նյութեր են եղել

Ստոկհոլմի ոստիկանությունը, ուսումնասիրելով քաղաքի կենտրոնում մարդկանց վրա քշած բեռնատարը, հայտնաբերել է պայթուցիկ պարունակող պայուսակ: Այս մասին հայտնում է շվեդական SVT հեռուստաընկերությունը` հղում անելով ոստիկանության իր աղբյուրներին:

«Երեկ Ստոկհոլմում ահաբեկչական գործողություն իրականացրած բեռնատարում հայտնաբերվել է պայթուցիկ նյութերով պայուսակ: Այս մասին հայտնել են ոստիկանության մի քանի աղբյուր»,­-հայտնել է հեռուստաընկերությունը:

Ապրիլ 7-­ին բեռնատարը մեծ արագությամբ քշել է մարդկանց վրա, ովքեր այդ պահին գտնվում էին Ստոկհոլմի կենտրոնական փողոցներից մեկում: 550 մետր գնալուց հետո բեռնատարը բախվել է Åhlens առևտրի կենտրոնի շենքին ու կանգ է արել: Ահաբեկչություն իրականացրած բեռնատարը առևանգված է եղել:

Ահաբեկչության հետևանքով զոհվել է չորս մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 15­-ը: Ոստիկանությունը նույն օրը երեկոյան ձերբակալել է մի տղամարդու, ում կալանքի ժամկետը ապրիլի 8­-ին երկարացրել են: Չի բացառվում, որ
հենց նա է եղել բեռնատարի վարորդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս