Ի՞նչ փոփոխություններ են սպասվում նոր ԱԺ-ում. Հայաստանը հստակ ազդանշան է ուղարկում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանում 12 մշտական հանձնաժողովներից մնալու է 10-ը: Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը միանում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովին, Եվրաինտեգրման հանձնաժողովը միանում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին՝ դառնալով արտաքին հարաբերությունների և ինտեգրացիոն պրոցեսների մշտական հանձնաժողով:
Այսպիսով, առաջին անգամ Հայաստանը հստակ ազդանշան է ուղարկում, որ եվրոպական ուղղությունն այլևս մեր երկրի համար առաջնահերթություն չէ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։