Այս գիշեր ադրբեջանական զինուժը 230 կրակոց է արձակել. կիրառվել է նաև 60 միլիմետրանոց ականանետ
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/banak-3.jpg)
Ապրիլի 7-ին և լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 230 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: