«Պետք է պատրաստ լինես վտանգին, քանի որ դա խաղի մի մասն է». Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աջակցություն է հայտնել իռլանդացի ֆուտբոլիստ Շեմուս Կոլմանին, ով վնասվածք է ստացել հավաքականի ճամբարում:
Մխիթարյանը նշել է, որ տեսել է Կոլմանի վնասվածքը և ցավում է նրա համար: Հայ ֆուտբոլիստը Կոլմանին մաղթել է շուտափույթ ապաքինում: «Կոչ եմ անում նրան՝ ուժեղ լինել: Նման բաներ ֆուտբոլում տեղի են ունենում: Պետք է պատրաստ լինես վտանգին, քանի որ դա խաղի մի մասն է»,- նշել է Հենրիխը:
Սիրարփի Աղաբաբյան