Հայաստանի քաղաքացիները կկարողանան Շվեյցարիա գնալ դյուրացված ընթացակարգով
Շվեյցարիան կդյուրացնի Հայաստանի հետ վիզային ռեժիմը։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է փետրվարի 28-ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի կողմից։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների զարգացման առնչությամբ։
Բուրհկալտերը, իր հերթին, նշել է, որ Շվեյցարիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության, մասնավորապես, մշակույթի և տնտեսության ոլորտներին վերաբերող հարցեր։