Բաժիններ՝

ԿՀՎ ղեկավարը բացատրական աշխատանք է տարել Թրամփին վարկաբեկող լրագրողների հետ. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ կապերի մասին հրապարակումները որոշվել է հերքել ամենաբարձր մակարդակով։ Այսպես, անցած շաբաթ ԶԼՄ-ներին Սպիտակ տան խնդրանքով դիմել էին կոնգրեսականներ ու հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ։

Washington Post-ն արդեն հայտնել է, որ այդ բանակցություններին մասնակցել են Սենատի հետախուզության հարցերով հատուկ կոմիտեի ղեկավար Ռիչարդ Բերրն ու Ներկայացուցիչների պալատի կոմիտեի ղեկավար Դևին Նունյեսը։

Սակայն այսօր հայտնի է դարձել, որ Washington Post-ի և Wall Street Journal-ի լրագրողների հետ որոշել է զրուցել նաև ԿՀՎ ղեկավար Մայքլ Պոմպեոն։
Նշվում է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը անձամբ է իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին օգնել կապ հաստատել ԶԼՄ-ների աշխատակիցների հետ։

Նշվում է, որ Պոմպեոն սիրալիր կերպով «բացատրել է» ազդեցիկ թերթերի լրագրողներին, որ Թրամփի «ռուսական կապերի» մասին նյութը ճշմարտացի չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս