«Իմ հարսը շատ բարեհոգի աղջիկ է և շատ լավ աշխատող և ճանաչվում է ամբողջ շրջապատի համար». Գալուստ Սահակյան

«Եթե որոշակի բանի տեղ դնող լինեի, ով տարածել է այդ խնդիրը, նրան դատի կտայի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով իր հարսի շուրջ ծագած սկանդալը:

Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանի որդու՝ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կինը` Երևանի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը հրահանգում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց, որ նրանք մարզերում ապրող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում, որտեղ Արման Սահակյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով:

Ըստ Գ.Սահակյանի` ոչ թե իր հարսն է ավելորդ հոգս ստեղծել իր համար, այլ նրանք, ովքեր «հիմար բաներ են տարածում» և մտածում, որ իրենք գնում են իրական քարոզչության. «Նման խնդիրներ չկան: Ձայնագության մեջ ոչ մի անծանոթ բան չկա, առավել ևս զանգողը զանգահարել է իր աշխատանքի պահին և խնդիրներ է առաջադրել, թե որտեղ ընտրեն: Այդտեղ որևէ խնդիր չկա»:

Գ.Սահակյանը նշեց, որ իր հարսը, որ ուզենա էլ, չի կարող մարդկանց բերել, վերագրանցել: Նա միաժամանակ նկատեց, որ վերագրանցումն օրենքով թույլատրելի է:

Կարդացեք նաև

«Որ շատ խոսում եք, ուզում եմ վիրավորվել, բայց նաև չեմ ուզում վիրավորվել: Իմ հարսը շատ բարեհոգի աղջիկ է և շատ լավ աշխատող և ճանաչվում է ամբողջ շրջապատի համար: Դա իր գործը չէ, Գալուստ Սահակյանի գործը կարող էր լինել, որ մարդ բերեր, գրանցեր,- ասաց Գ.Սահակյանը և հավելեց,- Գալուստ Սահակյանն այն մարդն է, որ ոչնչից չի կարող վիրավորել, որովհետև ուրիշի ունեցվածքից երբեք ու երբեք չի օգտվել»:

ՀՀԿ թեկնածու Բազմասեր Առաքելյանի կողմից ՀՅԴ աջակիցներին ծեծելու դեպքին Գ.Սահակյանը ծանոթ չէ. «Ամեն մեկդ մի բան է ասում, հիմա ձեզ թվում է` ես պետք է ամբողջ օրը նստած տեսնեմ, թե որտեղ է ծեծկռտո՞ւք: Իհարկե, պետք է ծեծկռտուք չլինի: Միգուցե միջադեպ եղել է, բայց ինչ աստիճան, դուք եք ասում, ես ծանոթ չեմ»:

Գ.Սահակյանը նշեց, որ իր տեղը մշատապես կա, քանի որ կուսակցության հիմնադիրներից է, թեև խոստովանեց, որ կցանկանար հաջորդ խորհրդարանում էլ աշխատել որպես ԱԺ նախագահ:

Հարցին, թե ո՞ւր է Սերժ Սարգսյանի խոստացած նոր մշակույթը, երբ ՀՀԿ ցուցակի երկրորդ տասնյակում նույն «հին» դեմքերն են, Սահակյանը պատասխանեց. «Նոր մշակույթ չի նշանակում երիտասարդություն: Պետք է մի բան ստեղծեն, որ հետո տեր կանգնեն»:

Տեսանյութեր

Լրահոս