Բաժիններ՝

Ադրբեջանը ավելացրել է Թուրքիա գազամատակարումը

Ադրբեջանը 2016թ. Թուրքիա է մատակարարել 6.48 մլրդ խմ գազ՝ անցած տարի մատակարարված 6.17 մլրդ խմ գազի դիմաց, ասվում է զեկույցում, որը հրապարակել է Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման վարչությունը (EPDK)։

2015թ. Ադրբեջանը Թուրքիային էր մատարարել 6.17 մլրդ խմ բնական գազ՝ 2014թ. մատակարարված 6.07 մլրդ խմ գազի դիմաց։  Զեկույցի տվյալներով՝ անցած տարի Թուրքիան ներկրել է 46.35 մլրդ խմ գազ։

Ադրբեջանի մասնաբաժինը Թուրքիայի գազի ընդհանուր ներկրման մեջ 2016թ. կազմել է 13.98 տոկոս։ Թուրքիան գազ է ներկրում Հարավկովկասյան գազատարով («Բաքու-Թբիլիսի-Էրզրում»)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս