Լապշինի կինը պատրաստվում է մեկնել Բաքու
Բաքվի քննչական մեկուսարանում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը հանդիպել է մորը, ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը։
Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ Բելլա Լապշինան հետաքրքրվել է որդու ինքնազգացողությամբ և պահման պայմաններով։
Ալեքսանդր Լապշինը դժգոհություն չի հայտնել պահման պայմաններից։
«Իմ պաշտպանյալը պահվում է նորմալ պայմաններում, ինչի մասին բազմիցս ասել է։ Նա երկու անգամ տեսել է մորը, բողոքներ չունի։ Բաքու է պատրաստվում գալ նաև Լապշինի կինը, այսինքն՝ ոչ մի խնդիր պահման ու հանդիպումների հետ կապված, չկա»,- հայտարարել է փաստաբանը։