 
                        «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 41-րդ տիտղոսը և հասավ «Լիվերպուլին»
 
                                    Անգլիական լիգայի գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Սաութհեմփթոնին» (3:2):
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» հավասարվեց «Լիվերպուլին». 2 ակումբներն էլ հաղթել են 41-ական տիտղոս և հանդիսանում են ամենատիտղոսակիրներն Անգլիայում:
Մանչեսթերյան ակումբը 20 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 1 անգամ նվաճել է երկրի գավաթը, 5 անգամ՝ Անգլիական լիգայի գավաթը, և 4 անգամ՝ Եվրագավաթներ:
«Լիվերպուլն» ունի 18 չեմպիոնական տիտղոս, Անգլիայի 7 գավաթ, Անգլիական լիգայի 8 գավաթ և 8 Եվրագավաթ:
Երրորդն Անգլիայում «Արսենալն» է, որը նվաճել է 29 տիտղոս:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        