«Իբրև արտաքին քաղաքականության առանցք՝ կարևորում եմ հայ-ռուսական հարաբերությունները». Սեյրան Օհանյան
Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համաժողովի ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խոսեց նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ իրենց մոտեցումների մասին:
«Իբրև արտաքին քաղաքականության առանցք՝ կարևորում եմ հայ-ռուսական հարաբերությունները, որոնք նոր որակի և մակարդակի պետք է բարձրացվեն, իսկ աշխարհաքաղաքական այլ բևեռների հետ դրանց ճշգրիտ համադրումը մեր արտաքին քաղաքականության և դիվանագիտության հաջողության գրավականները պետք է լինեն»,- հայտարարեց Ս. Օհանյանը:
Նրա խոսքով՝ երբ չկա տնտեսական ժողովրդավարություն, չի կարող լինել նաև քաղաքական ժողովրդավարություն. «Այս համակարգում մեծանում է սոցիալական բևեռվածությունը: Չեմ ուզում ասել, որ մեր ժողովուրդը չարանա խոշոր բիզնեսի դեմ, նրանց հիմնական մասը հաջողված գործարարներ են, որոնք ստեղծում են բարիք և նոր աշխատատեղեր: Համոզված եմ, որ պետք է ձևավորենք այնպիսի տնտեսական հարաբերություններ, որտեղ օլիգարխները կվերածվեն խոշոր գործարարների»: