Չինաստանի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը տասը մարդու կյանք է խլել
Չինաստանի Նանչանգ քաղաքի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է տասը մարդ:
Այս մասին տեղեկացնում է Reutersը` վկայակոչելով չինական Xinhua գործակալությունը:
Հրդեհը բռնկվել է փետրվարի 25-ի առավոտյան: Դեպքի վայր են ժամանել տասնյակ հրշեջ և փրկարար ծառայության մեքենաներ:
Կրակից խուսափելու նպատակով երկրորդ հարկից մի մարդ պատուհանից դուրս է ցատկել, վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց:
Ենթադրվում է, որ հրդեհի պատճառը եղել է միացված սարքավորումներից մեկը: Կատարվածի առնչությամբ ոստիկանությունը ձերբակալել է
յոթ մարդու: