Ադրբեջանի ՊՆ-ն խոստովանել է շփման գծում կորուստների մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ղարաբաղյան շփման գծում փետրվարի 25-ին տեղի ունեցող դեպքերի առնչությամբ` հայտնելով կորուստների մասին:
Այս մասին գրում է ադրբեջանական APA գործակալությունը: «Ռազմական բախման հետևանքով մեր զինված ուժերը կորուստներ են կրել», ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ` չհստակեցնելով սպանված ադրբեջանցի զինծառայողների թիվը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր:
Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:
Միևնույն ժամանակ, ՊԲ համապատասխան կառույցների կողմից տրամադրվ