«Ֆրագմա» ՍՊԸ-ին պատկանող շինանյութի բազայի տարածքում հրդեհ է բռնկվել
Փետրվարի 24-ին, ժամը 21:41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավիթ-Բեկ փողոցի թիվ 54/1 շենքում գտնվող շինանյութի բազայում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ֆրագմա» ՍՊԸ-ին պատկանող շինանյութի բազայի տարածքում՝ պահակի տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:58-ին, մարվել՝ 22:07-ին: Ամբողջությամբ այրվել է պահակի տնակը` կենցաղային իրերով (15 քմ) և հարակից շինության տանիքի փայտե կառուցատարրերը՝ 6 քմ: