Ծառուկյանն ու Օհանյանը հաճախ են հանդիպել. Ի՞նչ են քննարկել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ճի՞շտ է, որ Գագիկ Ծառուկյանը և Սեյրան Օհանյանը հաճախակի հանդիպում են՝ հարցրինք «Ծառուկյան դաշինքի» մամլո պատասխանատու Իվետա Տոնոյանին։ «Այս պահին նման հանդիպումների մասին տեղեկատվություն չունեմ, սակայն առժամանակ առաջ, այո, բազմաթիվ անգամներ Սեյրան Օհանյանը եկել է Գագիկ Ծառուկյանի մոտ հանդիպման»:
Ի՞նչ օրակարգով։ «Ես ընդամենը հանդիպման փաստն եմ ֆիքսում, որ` այո, Սեյրան Օհանյանը եկել է Ծառուկյանի մոտ բազմիցս. քննարկումների բովանդակային մասին անդրադառնալու կոմպետենտություն չունեմ»:
Տեղեկատվություն կա, որ Օհանյանն առաջարկել է Ծառուկյանին միասնական գնալ նախընտրական փուլում, Ծառուկյանը մերժել է, առաջարկել է խորհրդարանում հայտնվելուց հետո անդրադառնալ դրան։ Այդպե՞ս է։ «Ես ասացի, ինչ ասացի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։