Բաժիններ՝

Գերմանիան թուրք դիվանագետներից քաղաքական ապաստանի 136 հարցում է ստացել

Գերմանիայի իշխանությունները հայտնել են, որ վերջին կես տարում թուրք դիվանագետներից քաղաքական ապաստանի 136 հարցում են ստացել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հայտերի թիվը սկսել է կտրուկ ավելանալ այն բանից հետո, երբ 2016թ. հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ իրականացվեց։

Գերմանիայի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշված չէ այդ 136 դիվանագետի ազգանունը, սակայն նշվում է, որ նրանք դիվանագիտական անձնագրեր ունեն։

Նրանց թվում կարող են լինել ոչ միայն դիվանագիտական աշխատակիցները, այլև նրանց ընտանիքի անդամները, որոնք նույնպես ունեն անձնագրեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս