ԱՄՆ-ը Սիրիայում կգնա անվտանգության գոտիների ստեղծման ուղիով. Սպիտակ տուն
ԱՄՆ-ը սիրիական խնդիրը կլուծելի երկու ճանապարհով՝ բուն հակամարտության կարգավորմամբ, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելով, ինչպես նաեւ անվտանգության գոտիների ստեղծմամբ:
Այդ մասին, փետրվարի 23-ին լրագրողների համար անցկացվաֆ բրիֆինգում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:
«Մենք օգտագործելու ենք երկու ուղի՝ բուն սիրիական հակամարտության կարգավորումն ու պայքարը ԻՊ-ի դեմ, ինչպես նաեւ հումանիտար ուղին, որը ներառում է անվտանգության գոտիների ստեղծումը: Կարծում եմ՝ մենք կընթանանք այս երկու ուղիներով», պարզաբանել է նա: Սփայսերը ճշտել Է, որ ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է այլ երկրների ղեկավարների հետ քննարկել Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծումը եւ այդ գործընթացի ֆինասնավորումը:
Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ից ճշտումներ է ակնկալում Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման նախաձեռնության վերաբերյալ: «Մենք այդ թեման արծարծել ենք ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ փետրվարի 16-ին Բոննում կայացած իմ հանդիպման ընթացքում,ասել է նա:Ամերիկյան կողմը հայտնել է, որ այդ հայեցակարգն այժմ մշակման փուլում է»:
«Մենք սպասելու ենք լրացուցիչ ճշտումների»,հավելել է Լավրովը: Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու ԱՄՆի նախաձեռնությունը պետք է համաձայնեցվի երկրի իշխանությունների հետ, ասել է նախարարը:
«Բնականաբար, հանդես ենք գալու այն բանի օգտին, որ այդօրինակ բոլոր նախաձեռնությունները, որոնք վերաբերում են Սիրիայի տարածքին, համաձայնեցվեն սիրիական կառավարության հետ, այլապես, հավանաբար, այնքան է լ դյուրին չի լինի դրանց կամ այլ քայլերի իրականացումը»,ասել է նա:
Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է քննարկել Սիրիայում իրադրության կարգավորման վերաբերյալ ԱՄՆի առաջարկությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: