Իլհամ Ալիևը հաստատել է Իսրայելի հետ պայմանագիրը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որը հաստատում է փոխըմբռնման մասին հուշագիրը Ադրբեջանի և Իսրայելի կառավարությունների միջև համատեղ հանձնաժողովի ստեղծման հետ կապված։
Այս մասին հայտնում է Ալիևի պաշտոնական կայքը։
Վերոնշյալ փաստաթուղթը ստորագրվել էր Բաքվում 2016թ. դեկտեմբերի 13-ին։
Համաձայն հրամանագրի՝ Ադրբեջանի նախարարների կաբինետին ու ԱԳՆ-ին համապատասխան հանձնարարություններ են տրվել։