Բաժիններ՝

Եվրամիությունը կընդլայնվի, բայց 2020 թվականից ոչ շուտ. Յունկեր

Եվրամիությունն ընդլայնվելու է, բայց 2020 թվականից ոչ շուտ: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ փետրվարի 23-­ին ելույթ ունենալով Լեւենի կաթոլիկական հաալսարանում:

«Ընդլայնվելու է արդոք Եվրամիությունը: Այո,­ասել է նա:­ Բայց ես չեմ տեսնում թեկնածու որեւէ երկիր, որը պատրաստ լինել անդամակցելու հանրակցությանը մինչեւ 2020 թվականը»:

Յունկերը նաեւ նշել է, որ Եվրոպան անկարելի է կառուցել առանց Ռուսաստանի: «Չնայած այն բոլոր խնդիրներին, որ մենք այժմ ունենք Ռուսաստանի հետ, առանց Ռուսաստանի մենք չենք կառուցի Եվրոպան մայրցամաքային իմաստով»,­ ասել է  նա:

«Մեզ հարկավոր է մեր հարեւանների հետ համաձայնեցնել այն ուղղությունները, որոնցով պետք է ընթանա եվրոպական ճարտարապետությունը»,­ հավելել է Յունկերը, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս